Lenta-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ արևելյան հատվածներում տեղացած առատ ձյան պատճառով 28 մարդ է զոհվել:
Նշվում է, որ մարդիկ հիմնականում մահացել են ավտովթարների, շմոլ գազից թունավորվելու և սրտի կաթվածի հետեւանքով։
Աղբյուրը հայտնում է, որ Նյու Ջերսիում կինն ու նրա 3 տարեկան երեխան թունավորվել են շմոլ գազից։ Ընտանիքը մեքենայի մեջ էր եղել, որի խլացուցիչ խողովակը խցանվել էր ձյան պատճառով։