Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Թունիսում բողոքի ցույցերի ժամանակ 800 մարդ է ձերբակալվել

analitik.am

Թունիսում պարետային ժամը խախտելու համար ձերբակալվել է ավելի քան 800 մարդ: Այս մասին տեղական ռադիոկայանին ասել է Թունիսի ՆԳՆ ներկայացուցիչ Վալիդ Լուգանին:

Նրա խոսքով՝ դատարանի առաջ կկանգնի ընդհանուր առմամբ 538 մարդ վանդալիզմի ու անկարգությունների մեղադրանքով:
Նրանք մեղադրվում են մասնավոր ու հասարակական սեփականության խախտման ու քաղաքացիների վրա հարձակումների մեջ: Բացի այդ՝ ևս 300 մարդ կալանավորվել է պարետային ժամը խախտելու ռեժիմի համար:

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, մի քանի օր շարունակվող սոցիալական բողոքի ցույցերի պատճառով, Թունիսի իշխանությունները հունվարի 22-ին պարետային ժամ են հայտարարել ողջ երկրում:

:

Նույն շարքից