Գլխավոր Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը

analitik.am

Ստրասբուրգոմ այսօր՝ հունվարի 25-ին, մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։

ԵԽԽՎ լիագումար նիստում 2016 թվականի հունվարի 26-ին քվեարկության կդրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագիծ`«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Առաջին նախագծի հեղինակը բրիտանացի Ռոբերտ Ուոլթերն է, իսկ մյուսի հեղինակը` Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչը:

Նստաշրջանն աշխատանքները կավարտի հունվարի 29-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի ձմեռային նստաշրջանին:

Նույն շարքից