Հայաստան Քաղաքականություն 

«Ձնամաքրման աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և չընդհատվող ռեժիմով». Երևանի քաղաքապետ

analitik.am

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։

Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր  մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները, ինչպես նաև սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների,  բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում:

«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթևեկելի հատվածների, ինչպես նաև մայթերի ու միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացմանը, ուստի, պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար», - ընդգծել է քաղաքապետը:

Նույն շարքից