Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Քիջ առաջ մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

analitik.am

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորիս մտահոգում է այն երկու հակահայկական բանաձևերը, որոնք դրվելու են ԵԽԽՎ-ի քննարմանը:

Օրեր առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ավարտին հաջողվեց հավասարակշռված և քաղաքական ցնցումներից զերծ պահող հայտարարություն ընդունել:

Հույս ունեմ, որ ԵԽԽՎ-ի մեծամասնությունը խոհեմություն կցուցաբերի և Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները չեն արժանանա դրական եզրակացության:

Պատահական չէ, որ օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որով կոչ արեցին ԵԽԽՎ-ին զերծ մնալ ԼՂՀ խնդիրն այս կամ այն ձևաչափով անդրադառնալուն, որը կարող է բարդացնել շարունակվող բանակցային գործընթացը:

Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միակն է, որն ունի Ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորման մանդատ, ուստի միջազգային ցանկացած կառույցի միջամտություն հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Մնում է սպասել և տեսնել, թե առաջիկա օրերին ինչպիսի զարգացումներ կընթանան:

Նույն շարքից