Իրավական Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Ադրբեջանի օգտին պետդավաճանություն կատարելու մեջ մեղադրվողներն իրենց մեղավոր չճանաչեցին.լուսանկարներ. yerkir.am

analitik.am

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ քաղաքացիների կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ գործը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է չորս անձ, ընդ որում` երկուսը հայր ու որդի են, իսկ մյուս երկուսը՝ ազգականներ` կանայք: Երեքը Վանաձոր քաղաքի բնակիչներ են, մեկը` Երևանի:

Այսօր դատարանում հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից Ռաֆիկ Պապոյանը նախքան ձերբակալվելը աշխատել է` որպես շինարար, նրա որդին` Սերգեյը, աշխատում է հացի արտադրամասում, իսկ ամբաստանյալներից Կարինե Դումաշյանը մատուցողուհի է «Երևան Պանդոկ»-ում:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը: Նա հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 49-ամյա Ռաֆիկ Պապոյանը, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած` Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող` Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացրել նրա հետ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Պապոյանի որդին՝ 25-ամյա Սերգեյ Պապոյանը, Թուրքիայում բնակվող հոր ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող` Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել նրա կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայություն իրականացնելու տարիներին տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Գործով մյուս ամբաստանյալ՝ 46-ամյա Կարինե Ղումաշյանն էլ, ըստ մեղադրանքի, բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած` Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող` Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր հաշվով մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:

Իսկ 18-ամյա Դիանա Գորոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջկանից` Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից է:Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաև Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին, հավաքագրելու նախապատրաստության, այն է՝ նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Մանրամասն՝ yerkir.am

34 35 37 38 39 40

Նույն շարքից