Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Թուրքերին անհանգստացրել են Իրանի նախագահի` հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ արված խոսքերը

analitik.am

Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքերին անհանգստացրել են Իրանի նախագահ Ռոհանիի` հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ արված խոսքերը:

Իրանի և Հայաստանի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ թուրքական թերթերից մեկի հրապարակման մեջ մտահոգություն է հայտնվում հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին Ռոհանիի խոսքերի կապակցությամբ` նշելով, որ «Իրանը Հայաստանին մեծ աջակցություն է տալիս, իսկ Թուրքիայի թշնամիների հետ մեծ բարեկամություն հիմնում»:

Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության հնարավորությունների մեծացումը պարբերականը դիտարկել է որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ:

Նույն շարքից