ՀՀ պետական կառավարման ակադեմիային անհրաժեշտ է գրադարանայինգործի մասնագետ՝ գրադարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքների և անգլերեն գրավոր ու բանավոր խոսքի պարտադիր իմացությամբ:
Գրադարանային գործի մասնագետը նպաստում է էլեկտրոնային գրադարանի ձևավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, մշակում է Էլեկտրոնային ռեսուրսների սպասարկման, գրադարանային հավաքածուների պահպանության, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացի վերաբերյալ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, կազմում և հրապարակում է վիճակագրական տվյալներ, տեղեկատվական ցանկեր, նպաստում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, մասնակցում ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին:
Գրադարանային գործի մասնագետը պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`
- «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան կամ գիտական աստիճան և առնվազն մեկ տարվա առաջատար գրադարանավարի աշխատանքի փորձ, կամ՝
բարձրագույն կրթություն, առնվազն երեք տարվա առաջատար գրադարանավարի աշխատանքային փորձ,
- գրադարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ,
- տեղեկացված լինի առաջավոր փորձին, գրադարանների ավտոմատացման գործընթացներին,
- վերլուծական, կառավարման և բանակցային հմտություններ,
- թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
- հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր խոսքի իմացություն,
- MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրի իմացություն:
Դիմող քաղաքացիները դիմումն ու կենսագրական թերթիկը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով: Կենսագրական թերթիկը պետք է հստակ արտահայտի անձի հիմնական հմտություններն ու աշխատանքային փորձը: Հարցազրույցի կհրավիրվեն տվյալ պաշտոնին առավելագույնս համապատասխանող անձինք:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թ. փետրվարի 15-ը:
Մանրամասների համար զանգահարել 010 22 89 34 հեռախոսահամարով:
Աղբյուրը՝ Paara.am