Երեք միլարդ դոլարն ու եվրաինտեգրման գործընթացի արագացման խոստումը Թուրքիային հավանաբար չբավարարեց, ինչը, բնականաբար, կարելի էր կանխագուշակել: Բայց ահա՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու խոսքերն այն մասին, որ միգրացիոն ճգնաժամը զուտ Եվրոպայի խնդիրն է՝ մտածելու տեղիք տվեցին:
Վերջերս Թուրքիայի վարչապետն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը հանդիպեցին Բեռլինում, ինչից հետո Դավիթօղլու արված հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ Եվրոպան կուլ է տվել թուրքական խայծը:
Ըստ թուրք վարչապետի՝ ներկայիս միգրացիոն ճգնաժամը ոչ մի առնչություն չունի Թուրքիայի հետ, ուստի իրենք չեն պատրաստվում ողջ բեռը կրել իրենց ուսերին:
Սակայն, այն, որ Թուրքիան անմիջականորեն կապված է միգրացիոն ճգնաժամին, վաղուց ապացուցված իրողություն է: Գուցե Թուրքիայի վարչապետը մոռացել է, որ հենց իր տարածքից են միլիոնավոր ներգաղթյալներ հայտնվում Հունաստանում:
Իհարկե ոչ. ուղղակի Թուրքիան ներգաղթյալների անօրինական տեղափոխումից միլիոններ է աշխատում: Չէ՞ որ միգրանտները չեն կարող ոտքով կտրել ծովն ու հայտնվել Եվրոպայում: Դրան գումարենք զենքի ու նավթի մաքսանենգ վաճառքն, ու պարզ կդառնա, որ Թուրքիան անմիջականորեն խրված է միգրացիոն ճգնաժամում:
Իհարկե, չպետք է արդարացնել եվրոպական գործիչներին, որոնց ջանքերի արդյունքում Մերձավոր Արեւելքը հայտնվեց անկառավարելի քաոսում: Սակայն թուրքերի մեղավորությունը նույնպես ակնառու է. Մասնավորապես՝ քրդերի հարցում: Եվ այս ֆոնին թուրքերը որոշել են նաեւ վաստակել. Միայն ներգաղթյալների տեղափոխման շնորհիվ Թուրքիայի բյուջեն ավելացել է մեկ միլիարդ դոլարով:
Հերթական անգամ շանտաժի դիմելով՝ Թուրքիան նպատակ է հետապնդում կթել Եվրոպային՝ հետապնդելով նոր զիջումներ ու ֆինանսական միջոցներ կորզելու նպատակ:
Այն, որ Թուրքայի վարչապետի այցը Բեռլին արդեն տալիս է իր պտուղները՝ փաստ է: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել հրավիրել ԵՄ-Թուրքիա հատուկ միգրացիոն գագաթաժողով, որտեղ, ամենայն հավանականությամբ, եվրոպացիները կկապիտուլացվեն թուրք շանաժիստներին: