Արմեն Ոիլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բնակիչներ
Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են վերջին օրերին տեղացած առատ ձյան մաքրման, ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Այս գործընթացը գտնվում է նաև իմ անմիջական հսկողության ներքո:
Այդուհանդերձ, առաջիկայում սպասվող ձյան տեսքով տեղումների և ջերմաստիճանի կտրուկ նվազման արդյունքում, վարչական շրջանի որոշ ճանապարհահատվածներում հնարավոր է տեղ-տեղ մերկասառույց: Հորդորում եմ մեր բնակիչներին լինել առավել զգոն և ուշադիր` պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված բնակչությանը պատճառվող հնարավոր անհարմարությունները։
Ակնկալում եմ մեր բնակիչների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը։



