Հասարակություն 

Առաջին տիկիները կամ ովքե՞ր են հայտնի դիկտատորների ընտրյալները

Ժամանակակից ավտորիտար առաջնորդներին կարելի է քննադատել շատ դեպքերում, բայց միայն ոչ կանանց ընտրության հարցում: Նրանց կանայք հիմնականում լինում են իրենց կողակցին հավատարիմ, նրանց ջերմ պաշտպանն ու խորհրդատուն: Չմոռանանք նաեւ, որ նրանք գրեթե միշտ աչքի են ընկնում իրենց հմայքով ու գեղեցկությամբ:

Մասնավորապես հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի գեղեցկուհի կնոջ մասին իսկական առասպելներ են հյուսվում: Չար լեզուներն ասում են, որ շատ հանկարծակիորեն առաջին կին դարձած Լի Սոլ Չժոուն, ժամանակին նկարահանվել է պոռնո ֆիլմերում ու մինչ ամուսնությունը շվայտ կյանք վարել հյուսիսկորեական թմբլիկ առաջնորդի հետ: Նույնիսկ լուրեր պտտվեցին, որ առաջնորդը նրան մահապատժի է ենթարկել: Սակայն հրապարակված թարմ լուսանկարները հերքեցին այդ տեղեկատվությունը:

Փակ երկիր հանդիսացող ԿԺԴՀ-ում առաջին լեդին բավականին անբռնազբոսիկ հագուստ է կրում: Նրա զգեստապահարանում կան կարճ շրջազգեստներ ու թափանցիկ բլուզներ, նա չի կրում մեծ առաջնորդի պատկերով զարդեր ու շքանշաններ:
Հյուսիսկորեացիները դա բացատրում են նրա՝ ամուսնու հանդեպ սիրով ու հավատարմությամբ:

1C048288-1B2C-408F-804F-0206A3435B93_cx1_cy24_cw60_mw1024_s_n_r10cb74f250f0212adacbfeef1278cc96403.01.08680935

Նույն շարքից