Հրեա օրենսդիրները հունիսի 10-ին կընտրեն երկրի նախագահի պաշտոնը 2007թ. ի վեր զբաղեցնող Շիմոն Պերեսի հաջորդին, ինչի մասին տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, թեկնածուները պետք է գրանցվեն մինչև մայիսի 27-ը, սակայն դրա համար նրանց պետք է աջակցի առնվազն 10 օրենսդիր։
Իսրայելում նախագահի պաշտոնը խորհրդանշական բնույթ է կրում, իսկ իրական իշխանությունը պատկանում է վարչապետին։ Պերեսը վայր կդնի իր նախագահական լիազորությունները հուլիսի վերջին՝ իր ծննդյան 91-րդ տարեդարձի նախաշեմին։ Այսպիսով՝ նա կեզրափակի մոտ 7 տասնամյակ տևած քաղաքական կարիերան։