Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել վերջ տալ բռնությունները քրդերի դեմ ու ձեռնամուխ լինել խախաղ բանակցություններին

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Թուքրիայի հետ հանդիպման ժամանակ թուրքական իշխանություններին վերստին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել քրդերի հետ, և վերսկսել խաղաղության բանակցությունները։

Այդ մասին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին.
«Մենք նաև մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի հարավ-արևելքում տիրող ներքին իրավիճակի կապակցությամբ։ Դա մենք ավելի մանրակրկիտ կքննարկենք հետագա բանակցությունների ժամանակ։ ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները, այդ թվում նաև PKK-ի կողմից իրականացված։
Դրա հետ մեկտեղ մենք անհապաղ հրադադար հաստատելու և քրդերի հետ հաշտեցման գործընթացին վերադառնալու կոչ ենք անում, որը գործարկվել էր վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների համարձակ դիրքորոշման պայմաններում»։

Նույն շարքից