Հասարակություն 

Լյուդմիլա Պուտինան կրկին ամուսնացել է

Ռուսական Elle.ru-ն՝ հղում անելով «Սոբեսեդնիկ» պարբերականին՝ հայտնում է, որ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է ավելի վաղ «Սոբեսեդնիկ» պարբերականի կողմից հրապարակված փաստաթղթերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ անշարժ գույքի հետ կապված գործարքների և ազգանվան փոխման վերաբերյալ։

«Օզերո» կոոպերատիվի ստեղծման մասին փաստաթղթում որպես Վլադիմիր Պուտինի հասցե նշվել է Վասիլևյան կղզու երկրորդ գծի վրա գտնվող բնակարանը։ Այդ բնակարանը 2015-ի հուլիսի 23-ին ժառանգությամբ անցել է Լյուդմիլա Պուտինայի քրոջը՝ Օլգա Ցոմաևային։ Օգոստոսի 24-ին բնակարանն արդեն անցել է Լյուդմիլա Օչերետնայային։ Նրա անունը, հայրանունը, ծննդավայրն ու տարեթիվը համընկնում են Լյուդմիլա Պուտինայի տվյալների հետ։

Լյուդմիլան երկար ժամանակ հովանավորում է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնը։ Այն գլխավորում է 37-ամյա Արթուր Օչերետնին։ «Սոբեսեդնիկի» հետաքննությունում հենց նա է համարվել Լյուդմիլայի նոր ամուսին։

Հրապարակման մեջ ասվում է, որ Օչերետնայա ազգանվամբ նոր անձնագիրը ստացվել է 2015-ի փետրվարի 2-ին։

Վլադիմիր Պուտինը կնոջից ամուսնալուծվել է 2013 թվականին։

493e93580af8f0de9382749016030baf

Նույն շարքից