Անցած տարի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի կալանավորված անդամներից 8 հոգի այսօր ազատ է արձակվել։ Նրանց մասով նախաքննական մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց կալանքը երկարաձգելու համար։ Նշենք սակայն, որ ազատ արձակվածների մեղադրանքը շարունակում է մնալ նույնը, որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ազատ արձակվածներից բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին։ Այսօր ազատ արձակվածներից Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ առաջիկայում նաև առաջադրված մեղադրանքում փոփոխություն կլինի։
Հանցախմբի գործով ազատ արձակվածների մեղադրանքը չի փոխվել. 1in.am