Հասարակություն 

ԱՄՆ-ում սաստիկ ձյունամրրկի ժամանակ կինը ոտաբոբիկ դուրս է եկել փողոց

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքում ոտաբոբիկ աղջիկը, որի հագին միայն շապիկ է եղել, «Ջոնաս» փոթորկի ժամանակ անցել է փողոցով, գրում է Dailymail-ը։

Ամերիկուհու անունը հայտնի չէ: Կատարվածի հոլովակը Twitter-ում հրապարակել է Chandlar Fowler օգտատերը։

ԱՄՆ-ում «Ջոնաս» անունով  հզոր ձնամրրիկի հետեւանքով ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել մի քանի նահանգներում: Եղանակային պայմանների պատճառով վերջին մի քանի օրերին բնակիչները փորձում են տանից դուրս չգալ:

«Վատագույն ստորացում, որը միայն տեսել է «Ջոնաս» փոթորիկը»,- մեկնաբանել է աղջիկը:

Այդ տեսքով աղջկա փողոցում հայտնվելու պատճառը չի հաղորդվում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Նույն շարքից