Ամերիկացի գիտնական Նաթան Յաուն փորձել է գտնել շատերին հուզող հարցի պատասխանը. «Ե՞րբ և ինչի՞ց եմ ես մահանալու», գրում է flowingdata.com-ը։
Գիտնականը ուսումնասիրել է մահվան պատճառների տվյալների բազան, որը կազմել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը։ Ուսումնասիրելով 1999-2014թթ. մահացած ամերիկացիների մահվան պատճառները՝ նա մշակել է հաշվիչ, որը տարիքի, սեռի և ռասայական պատկանելության հիման վա կարող է կանխատեսել մահվան մոտավոր ամսաթիվը։
Յաուի ստեղծած ալգորիթմի օգնությամբ կարելի է նաև տեղեկություն գտնել համանման ախտանիշներ ունեցող մարդկանց մասին և պարզել, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը՝ հայտնելով մահվան մոտավոր ամսաթիվը։
Ծրագրից օգտվելը շատ հեշտ է. այն, տարիքից կախված, գրաֆիկով ցույց է տալիս իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է տեսնել, թե ձեզ նման քանի մարդ է մահացել այս կամ այն տարիքում։
