Հասարակություն 

Վրաստանում ձերբակալել են ՀՀ քաղաքացուն, ով մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ոսկեղեն է անցկացրել սահմանով

Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Վահան Թադևոսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Գռուզիա օնլայն»-ին, նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգ ճանապարհով Վրաստան ոսկի տեղափոխելու կապակցությամբ:

Քննությունը պարզել է, որ մեղադրյալն իրեն պատկանող մեքենայով գաղտնի անցել է Վրաստան` ունենալով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 214 հոդվածի համաձայն, ըստ որի, նախատեսված է 3-5 տարի ազատազրկում:

Նույն շարքից