Հասարակություն 

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղը վստահ է` վկային օգտագործում են իր դեմ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը կարծում է՝ ինչ–որ մեկին հաջողվել է իր ընկերներ, գործով գլխավոր վկա համարվող Աննա Միսակյանին «վերբովկա» անել ու իր դեմ օգտագործել:

«Ինչ-որ մեկը օգտվել է նրանից, որ Աննան եղել է իմ վստահելին, իմ աչքի առաջ է մեծացել, ու հաջողվել է նրան վերբովկա անել, իմ դեմ օգտագործել ու իմ դեմ վկայություն է տվել: Ընդ որում, իրար հակասող ցուցմունքներ է տվել, իրադարձությունները տարբեր կերպ է նկարագրել»,- ասաց կալանավայրից NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Մուշեղ Մխիթարյանը՝ նշելով, որ անձնական խնդիրներ է ունեցել Աննա Միսակյանի հետ, սակայն չմանրամասնեց, թե ինչ խնդիրներ:

Մուշեղ Մխիթարյանը պատմեց, որ Անի Մաջնունյանի սպանության նախորդ օրը Աննա Միսակյանի հետ է այցելել նրա տուն, այնտեղ մնացել են մինչեւ կեսգիշեր:

«Անին իմ հարազատ ընկերն է եղել, մեկ շաբաթ էր՝ չէինք հանդիպել։ Այդ օրը պետք է գնայի, Միսակյանը խնդրեց, որ հետս վերցնեմ իրեն, որ Անին իր բախտը գուշակի: Մինչեւ 3-ը, թե 4-ը նստեցինք, զրուցեցինք: Հետո Աննայի հետ դուրս եկանք»,- պատեց Մուշեղը:

 Մուշեղ Մխիթարյանի խոսքով՝ առավոտյան Անի Մաջնունյանը իրեն պետք է զանգահարեր, բայց չի զանգահարել:

«Տեսա՝ զանգ չկա, նամակ գրեցի: Հետո զանգեցի, անհասանելի ցույց տվեց: Հետո ծանոթներիցս մեկը ասեց, որ սպանված են գտել Անիին»,- պատմեց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից