Հասարակություն 

Մերսում պիթոններով

Սեբու կղզու կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն ունեն նաև անվճար մերսում ստանալ:


Բայց մի խնդիր կա՝ մերսումն իրականացնում են 4 հսկա բիրմանյան պիթոններ: Նրանց ընդհանուր քաշը 227կգ է: Մերսման ընթացքում այցելու չի կարող կանգնեցնել ընթացքը, յուրաքանչյուր շարժում կարող է վտանգավոր լինել այցելուի կյանքի վրա: 


Կենդանաբանական այգու աշխատակիցները պնդում են, որ պիթոնները չեն հարձակվում եթե նրանց չանհանգստացնեն, բացի այդ նրանք թունավոր չեն:


Մերսումից առաջ պիթոններին կերակրում են ավելի քան 10 հավով, որպեսզի մերսման ընթացքում նրանք չսովածանան:

Նույն շարքից