Ամերիկյան ռազմավարական միջուկային ուժերը կազմված են ծովային, ցամաքային ու օդային ուժերից: 2013թ. Մարտի 1-ի դրությամբ՝ ԱՄՆ-ն ուներ 792 տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ICBMs), բալիստիկ հրթիռներ սուզանավերում (SLBMs) և ծանր ռմբակոծիչներ (TB): Այդ նույն ժամանակահատվածում ՌԴ-ն ուներ 492:
ԱՄՆ-ում տեղակայել էին 1654 միջուկային մարտագլխիկներ ICBMs, SLBMs և ծանր ռմբակոծիչներ. Իսկ Ռուսաստանում՝ 1,480:
Համաձայն СНВ-3 համաձայնագրի՝ 2018թ.-ին «օպերատիվ- տեղակայվող» մարտագլխիկների քանակը յուրաքանչյուր պետությունում չպետք է գերազանցեր 1550 միավորը, իսկ ստրատեգիական կրողները՝ 800 միավորը, որոնցից «օպերատիվ տեղակայվածները» պետք է լինեն 700-ը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ունի մեծ «վերականգնողական ներուժ». Դրանք միջուկային մարտագլխիկներ են, որոնք հավաքված չեն, այլ պահվում են պահեստներում: ԱՄՆ կողմից «վերականգնողական ներուժի» օգտագործումը թույլ է տալիս СНВ-3-ի պայմաններում ընդհանուր քանակությամբ պահպանել 2 անգամ ավելի շատ մարտագլխիկներ:
ԱՄՆ ստրատեգիական ուժերի հիմքը կազմում են բալիստիկ հրթիռները, որոնք տեղակայված են սուզանավերում:
BR UGM - 133A «Trident -2»-ն ( D5 ) ունի առավելագույն երկարություն՝ 11.300 կմ և նաև առանձնացող գլխիկ ունեցող մարտագլխիկ, որն ունի 475 և 100 կտ ջերմամիջուկային հզորություն: Շնորհիվ իր բարձր հստակության՝ այն կարող է վնասել մեծ և փոքր չափով պաշտպանված օբյեկտներին: Այն միակն է իր տեսակի մեջ, որ 52%-ով կազմված է ամերիկյան SNF-ից: Համաձայն ОСВ համաձայնագրի՝ հրթիռները կարող են ունենալ ոչ ավել, քան 8 մարտագլխիկ:
ԱՄՆ-ում կան 2 բազաներ, որոնք համարվում են SSBN-ի բազաներ՝ Վաշինգտոնն ու Ջորջիան:
Ամերիկյան միջուկային ուժի ծովային բաղադրիչը համարվում է նրա ավելի մարտունակ բաղադրիչը: Ամերիկյան նավերը ջրում են գտնվում տարվա 60% ժամանակը, այսինքն 219 օր, ի տարբերություն ռուսական նավերի, որոնք ընդամենը 91 օր կամ տարվա ընդհանուր ժամանակի 25%-ն են անցկացնում ջրում:
ԱՄՆ միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչը կազմում են ռազմավարական հրթիռային կոմպլեքսները՝ հագեցած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Այժմ ԱՄՆ-ում տեղակայված են 450 «MINUTEMAN -3»-ներ: Lgm- 30 հրթիռները ՝ «MINUTEMAN -3», ծառայում են ԱՄՆ օդային ուժերին 1970 թվականից և հանդիսանում են միակ ցամաքային ICBMs ուժերը: Նրանք հագեցած են նոր Mk 21 Warhead և W87 մարտագլխիկներով:
2013թ-ին պլանավորվել էր մեկ W87-ի հիման վրա մշակել ընդհանուր կառուցվածք 300 հրթիռների համար:
« MINUTEMAN -3 » հրթիռները այսօր համարվում են հնացած, ինչը ցույց տվեցին փորձնական հետազոտությունները, այսինքն կարելի է ասել, որ ԱՄՆ ցամաքային ուժերը ունակ չեն մարտական խնդիր լուծել:
ԱՄՆ ռազմական ուժերի ավիացիոն բաղադրիչը կազմում են ռմբակոծիչները, որոնք ունակ են լուծելու միջուկային խնդիրները: Բոլոր այս ռմբակոծիչները ունեն «երկրորդական նշանակման» կարգավիճակ՝ նրանք կարող են հարված հասցնել ինչպես միջուկային, այնպես էլ սովորական զենքի կիրառմամբ:
ԱՄՆ ռազմական ուժերի ավիացիոն բաղադրիչի մեջ 2012թ. դրությամբ մտնում էին В-52Н, В-1В и В-2А տիպի 130 ռմբակոծիչ: «Ամենաստաժավորը» համարվում է В-52Н –ը, որի արտադրությունն ավարտվել է 1962թ.-ին: В-52Н-ն այսօր ավելի շատ կիրառում են սովորական զենքով: