Որոշ մարդիկ համարում են, որ սելֆին ինքնասիրահարվածություն է, ինչ-որ մեկը՝ ժամանակի անիմաստ վատնում, բայց դժվար է ժխտել, որ սելֆին այսօր դարձել է վիրտուալ ID-ի ինչ-որ նոր թրենդ:
Ալեքսանդր Ռոգովի խոսքով՝ նրան հետաքրքիր է սելֆին, նրան դուր է գալիս այն, թե ինչպես են մարդիկ իրենց պահում այդ լուսանկարներն անելիս: Նա նշում է, որ վերջերս անցկացրել է #selfierogov մրցույթը ինստագրամում, և դա իրեն թույլ է տվել սահամանել 10 կանոն, որոնց պահպանումը թույլ կտա ստեղծել առավել հետաքրքիր սելֆիներ:
1.Մի նկարեք ներքևից
Ամենագեղեցիկ ու հիանալի սելֆիները ստացվում են, եթե Դուք պահեք սմարթֆոնը մի փոքր վերև աչքերից:
2. Ցույց տվեք Ձեր լավագույն կողմը
Արեք մի քանի փորձնական կադրեր՝ պարզելու՝ որն է Ձեր լավագույն կողմը և որ կողմից եք Դուք առավել ֆոտոգենիկ՝ աջ թե ձախ:
3. Հետևեք ձեռքերին
Սելֆին չպետք է երևա որպես սելֆի: Պարզված ձեռքը կամ կադրում երևացող մատները լուրջ չեն:
4. Մի լուսանկարեք Ձեզ հայելու մեջ՝ «со вспышкой»
Նման լուսանկարները միշտ ոչ գեղեցիկ են նայվում: Լույսը, որը երևում է կադրում, փչացնում է ամբողջ լուսանկարը:
5. Կանգնեք լուսավոր կողմում
Լավ կլինի, որ լույսը լինի Ձեր դիմացից և նուրբ լուսավորի երեսը: Ուժեղ լույսն ու մթությունը ոչ մեկին չեն գեղեցկացնում, իսկ աղոտ լույսը հնարավորություն է տալիս խուսափել անցանկալի կետերը լուսանկարում երևալուց:
6. Օգտվեք ֆիլտրերից և հեռախոսի այն հնարավորություններից, որոնք այսօր շատ են, նույնիսկ կա այնպիսի ֆունկցիա, որը երեսն ավելի նիհար է դարձնում:
7. Մի աշխատեք ֆոտոխցիկի համար:
Թող ֆոտոխցիկն աշխատի ձեզ համար: Լավ սելֆի ունենալու համար պետք է բնական լինել: Օրինակ կարելի է ձևացնել, որ զրուցում եք ինչ-որ հաճելի մարդու հետ կամ կարելի է անել ֆոտոշարք, որտեղ հնարավորություն կա, որ մեկը պատահական լուսանկար:
8. Լուսանկարվեք անհրաժեշտ անկյան տակ
Հիշեք՝ ¾ ուղղվածությունը լավագույն անկյունն է՝ լուսանկարվելու համար
9. Համոզվեք, որ Դուք գլխավոր դերում եք
Լուսանկարի ֆոնը նույնպես շատ կարևոր է սելֆիի համար: Կեղտոտ ամանեղենը կամ պատահական անցորդների մռայլ դեմքը 90%-ով նվազեցնում են լուսանկարի էֆեկտը:
10. Միայն ոչ «դաքֆեյս»
Այն ընդունելի է միայն, եթե կատակելու տրամադրություն կա, իսկ ընդհանրապես՝ գեղեցիկ ժպիտն ամենալավն է: