Հասարակություն 

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դերասան Նիկոլայ Եղիազարյանի Lexus GX-ից կատարված գողության փաստով

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 18-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ռոսիայի փողոցի 4-րդ շենքի 178 բնակարանի բնակիչ, 27-ամյա Նիկոլայ Եղիազարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք հունվարի 17-ին, ժամը 23:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվոծւմ իրենց շենքի բակում կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող Lesux GX մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենայի կողային 2 հայելիները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից