Հասարակություն 

Հայաստան-Թուրքիա ռեկորդը

Հայերից և թուրքերից բաղկացած մի խումբ դեկտեմբերի 6-ին կհանդիպի Թբիլիսիում՝ իրականացնելու աշխարհի ամենաերկար ձեռքսեղմումը։

 

Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, ակցիայի կազմակերպիչը TANGO Network-ն է, որը վերջին շրջանում ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու երկրների միջև սահմանը դեռ փակ է։

 

Քանի որ քաղաքացիներն այդ երկու երկրներ մեկնելու համար օգտագործում են Վրաստանի տարածքը, ակցիան ևս տեղի է ունենալու այդ երկրում։

Նույն շարքից