Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Յամալի թերակղզում «խոզի գրիպից» Ադրբեջանի 53-ամյա քաղաքացի է մահացել:
«Մահվան պատճառը այն է եղել, որ հիվանդը բժշկի է դիմել ուշացումով՝ հիվանդության 8-րդ օրը»,- հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» Յամալ-Նենեցկի ինքնավար մարզի վարչության ղեկավար Լյուդմիլա Նեչեպուրենկոն։