Միջազգային Քաղաքականություն 

Մենք հետաքրքրված չենք, որ ԵՄ-ը թուլանա. Լավրով

analitik.am

Gazeta.ru-Ի փոխանցմամբ, այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  2015 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակլավրովը հայտարարել է, որ  Ռուսաստանը հետաքրքրված չէ Եվրամիության մասնատմամբ:

«Մենք հետաքրքրված չենք, որ ԵՄ-ն թուլանա, որ դրանում ինչ-որ ճաքեր հայտնվեն, որ այն փլուզվի։ Մենք հետաքրքրված ենք միասնական, ուժեղ ԵՄ-ով, որի հետ հարմարավետ է աշխատել թե՛ տնտեսական, թե՛ այլ հարցերի շուրջ, սակայն մենք չենք կարող չտեսնել, թե ինչ է տեղի ունենում: Այսօր կարելի է տեսնել, թե որքան դժվար է ԵՄ-ում միասնական գիծ ձևավորվում»,-ասել է նա։

Նույն շարքից