Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան Իրանին իր թշնամին չի համարում և ողջունում է իրանական ատոմային ռումբի վերաբերյալ համաձայնագիրը. Դավութօղլու

analitik.am

Թուրքիան Իրանին իր թշնամին չի համարում և ողջունում է իրանական ատոմային ռումբի վերաբերյալ համաձայնագիրը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Մենք մեծ գոհունակությամբ ընդունեցինք այդ համաձայնագիրը: Այն  ի օգուտ է համաշխարհային տնտեսության զարգացմանը: Մենք Իրանին չենք դիտարկում որպես մեր թշնամի: Ժամանակին մեր երկրների միջև բավականին բարիդրացիական հարաբերություններ էին ձևավորվել: Վերջին 20 տարիներին մեր հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել չհաշված՝ Իրաքի և Սիրիայի հարցերի շուրջ եղած տարաձայնությունները:», — հայտարարել է Դավութօղլուն:

Նույն շարքից