Միջազգային Քաղաքականություն 

Նեմցովի սպանության գործով հետաքննությունը ավարտվել է

analitik.am

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննությունը ավարտվել է: Այս մասին երեքշաբթի հայտարարել է մեղադրվողներից մեկի պաշտպան Մուս Հադիսովը:

«Քիչ առաջ ինձ զանգահարեցին քննչական կոմիտեից և ասացին, որ հետաքննվող գործը ավարտվել է, մոտ ժամանակներս մենք կսկսենք ծանոթանալ գործի նյութերին», —ասել է Հադիսովը:

Այժմ տուժող կողմը, մեղադրվողները և պաշտպանները պետք է ծանոթանան գործին կցված նյութերի հետ, ինչից հետո դրանք կփոխանցվեն դատախազությանը և դատարանին:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր նախորդ տարվա փետրվարի 28-ին՝ Մոսկվայում:

 

Նույն շարքից