Առողջապահություն Իրավական Հասարակություն 

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք առաջադրվեց

analitik.am

NEWS.am-ի փոխանցմամբ՝ անցած տարվա հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով կասկածյալ բժշկուհի Շուշանիկ Բախշյանին այսօր՝ հունվարի 26-ին, մեղադրանք առաջադրվեց:  Այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից