Հայաստան Քաղաքականություն 

Մենք Մեջլիսում չենք նստած. զեկույցի ընդունումն անթույլատրելի է. Արմեն Ռուստամյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 26-ին, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայ պատգամավոր Արմեն Ռուստամյանը իր ելույթում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում բռնության աճը» զեկույցի հեղինակը բառ առ բառ կրկնում է Բաքվի դիրքորոշումը։

Նրա խոսքով՝ զեկույցում նշված է, թե ով է մեղավոր հրադադարի ռեժիմի խախտման համար։ «Այդ թվում՝ ականանետների եւ հրետանու օգտագործման համար, որոնք, ի միջի այլոց, արտադրվել են Թուրքիայում։ Չի նշվում, թե ում է շահավետ լարվածության եւ ոչ թե խաղաղության պահպանումը։ Հայաստանը, թե Ադրբեջանն է մշտապես հրաժարվում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելուց»,- ասել է արել Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ Ուոլթերի զեկույցի համաձայն՝ միակ մեղավորը Հայաստանն է։

«Դա ցինիզմ է։ Զեկուցողը անգամ չի բարեհաճել այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ չնայած նրան հրավիրել են։ Զեկույցի հեղինակը ոչ միայն դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից, այլ կրկնում է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հայտարարությունները»,- ասել է Ռուստամյանը և նշել է, որ Ուոլթերի զեկույցը ամբողջովին կեղծված տեքստ է։

«Մենք Մեջլիսում չենք նստած։ Զեկույցի ընդունումն անթույլատրելի է»,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Նույն շարքից