Քաղաքականություն Ֆեյսբուք 

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը չի կարող ազդել հակամարտության կարգավորման վրա

analitik.am

Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասում են, թե ԵԽԽՎ-ում բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հայրիկը նախկինում Բոսնիայի ներքին գործերի նախարարն ա եղել, ու որ «Միլիցա» անունն ու արագ առաջխաղացումն ամենևին էլ պատահականություն չեն: Ու եթե պարզվի նաև, որ պատգամավորի բանկային հաշվին նստած կլորիկ գումարն ադրբեջանական ծագում ունի, ապա կծիկը կամբողջանա):

Իսկ ավելի լուրջ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը չի կարող ազդել հակամարտության կարգավորման վրա այն պարզ պատճառով, որ դրա իրավասությունը ԵԱՀԿ ՄԽ-ինն է: Ադրբեջանի ժողովրդի վստահությունը սպառած ալիևյան վարչակազմը ընդամենը փորձել է ժողովրդի ուշադրությունը շեղել իրապես կենսական նշանակության սոցիալական խնդիրներից (աղքատություն, արժեզրկում, գնաճ…):

Նույն շարքից