Ռազմական գլխավոր 

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին:

Թովուզի շրջանում` Ալիբեյլի գյուղի ուղղութամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն և Սայմոն Թիլլերը:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Սվեդբերգը և Եվգենի Շարովը:

Նույն շարքից