Հասարակություն 

Սկսվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը հաշվեհամարին փոխանցելու գործընթացը

Սկսվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները երեխայի անվամբ պետական աջակցության հաշիվներին փոխանցելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը։

Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) հետ Հայաս¬տանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինա¬կան ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա:

Երեխայի անվամբ պետական աջակցության հաշիվը բացելու նպատակով՝ սկսած մայիսի 26-ից, Դուք կարող եք դիմել Հայբիզնեսբանկի և Անելիք բանկի մասնաճյուղեր:

Բանկի հետ պետական աջակցության հաշվի պայմանագիրը կնքելուց հետո բանկային հաշվի համարը պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համապատասխան տարածքային բաժիններ:

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրա-մադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը,

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապե-տությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար,

3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրա-պետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:

Նույն շարքից