Կաիխալուլու կարմիր ծովափը Մաուի կղզու վրա
Հավայան կղզիներից մեկի` Մաուիի արևելյան ծովափին է գտնվում Կաիխալուլու ծովախորշը:
Մուգ կարմիր ավազը, որը տեղ-տեղ փոխվում է շիկագույնի, այստեղ հայտնվել է Կաուկի հրաբխի վաղեմի ժայթքումների շնորհիվ:
Եվ, չնայած այստեղ շատ դժվար է հասնել նեղ ճանապարհով, մարդիկ այստեղ հաճախակի չեն այցելում:
Վարդագույն ծովափ
Խաբոր կղզին ամեն տարի 1000-ավոր զբոսաշրջիկների է ընդունում ամբողջ աշխարհից: Միայն պատկերացրեք`5 կիլոմետր ձգվող վարդագույն ծովափ և լազուրե ծով. այս ամենը, իրոք, թովիչ տեսարան է իսկական ռոմանտիկների համար:
Եվս մեկ բավականին հայտնի վարդագույն ծովափ գտնվում է հունական Էլաֆոնիսի (Եղնիկների կղզի) անվանումը կրող կղզում, որը գտնվում է Կրետե կղզու հարավ-արևմուտքում:
Մանուշակագույն ծովափ
Եվս մեկ հիասքանչ ծովափ, որը գտնվում է Կալիֆորնիայում, որը կոչվում է Պֆայֆեր: Իր մանուշակագույն-վարդագույն երանգով ծովափը պարտական է հարևան բլուրներում գտնվող հանքանյութերին, որը, ողողվելով անձրևաջրերով, անսովոր մանուշակագույնով հիասքանչ նկարներ է պատկերում ծովափին:
Պաապակոլեա կանաչ ծովափը
Պապակոլեան նաև անվանում են կանաչ ավազի ծովափ: Այն գտնվում է Հավայան կղզիներից մեկի վրա` Սաունս Փոինթում: Հրաբխային ծագման քարերը` քրիզոլիթները, որոնք հանքանյութ են նաև, տեղաբնիկները այն անվանում են «հավայան ադամանդ»:
Ոսկե ծովափ, Մալթա
Ռամլա ծովափի ավազը նարնջագույն երանգ ունի, սակայն մալթայերենից թարգմանաբար նշանակում է «կարմիր»: Հենց այս ծովափն էր հիշատակվում Հոմերոսի «Ոդիսական» պոեմում. Կալիփսո հավերժահարսի քարանձավն այստեղ էր գտնվում և կա առ այսօր: