Հորդառատ անձրևների հետևանքով Մինսկի որոշ փողոցներ ջրածածկ են եղել։ Նեմիգան (քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկը) ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել։ Ջրի խորությունը որոշ տեղերում հասնում է 1 մետրի։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, օդերևութաբանները խոստանում են, որ տեղումները Բելառուսի մայրաքաղաքում կշարունակվեն մինչև երեքշաբթի գիշեր։
Չորեքշաբթի տեղումների դադար է նախատեսվում, իսկ հետո նոր անձրևներ՝ ողջ Բելառուսի տարածքով։