Երևանի քաղաքապետարանի տուրիզմի զարգացման բաժնի պետ Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը արտագնա նիստ է հրավիրել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։
Հանդիպմանը մասնակցում են քաղաքապետարանի ենթակայության 5 թանգարանների տնօրենները։
Քննարկվում է համայնքային թանգարանների խնդիրները։