Հայաստան Քաղաքականություն 

Բորդյուժան բարձր է գնահատում ՀԱՊԿ-ում հայկական նախագահության իրականացրած ծավալուն աշխատանքը

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 26-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշել ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են կազմակերպության օրակարգային հարցերը, անդրադարձել Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

Նույն շարքից