Հասարակություն 

Կաննի կինոփառատոնը ավարտվեց (ֆոտոշարք)

Ֆրանսիական Ռիվեյրայում պարգևատրել են Կաննի 67-րդ կինոփառատոնի հաղթողներին, ինչից հետո տեղի է ունեցել միջոցառման փակման արարողությունը։
 

Korrespondent.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է կինոփառատոնի փակման արարողության ամենաուշագրավ կադրերը, որոնցում, ի դեպ, գերակշռում են հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ու նրա անփոփոխ մուսա Ումա Թուրմանը։

 

Տարանտինոն ու Թուրմանը կարմիր գորգով անցել են ձեռք ձեռքի տված։ Դերասանուհին ներկայացել է «հրեշտակի թևիկներով» ճերմակ զգեստով։ Ռեժիսորն իր մուսայի հետ բազմաթիվ ներկաների առաջ՝ կարմիր գորգին, պարի է բռնվել, ինչից հետո, մատներով ատրճանակ պատկերելով, կրակել է հանդիսատեսի ուղղությամբ։

Նույն շարքից