Հասարակություն 

Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն  Հայաստանին:

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ հարազատներին այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից