Միջազգային Քաղաքականություն 

ԵԽԽՎ-ում Թուրքիան ներկայացնող հայ պատգամավորը կողմ է քվեարկել հակահայկական զեկույցներին

analitik.am

ԵԽԽՎ-ում Թուրքիան ներկայացնող հայ պատգամավոր Մարգար Եսայանը հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կողմ է քվեարկել հակահայկական զեկույցներին։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։

Նույն շարքից