Մայիսի 27-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհին, Վարդենիս-Սոթք 15-րդ կմ-ում՝ Շատվան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա:
Փրկարարները արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել