Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել օրինականացնել խաղատների գործունեությունն Ուկրաինայում: Նրա կարծիքով երկիրը հսկայական փողեր է կորցնում հրաժարվելով այս բիզնեսից, քանի որ ուկրաինացիները խաղալու համար մեկնում են հարեւան Բելառուս ու Վրաստան: