Հասարակություն 

ՀՀ ԿԳ նախարարը լուսանկարչական ապարատ է նվիրել դպրոցականին

Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այցելել էր  Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ներառական կրթության իրականացման պայմաներին:

Այցի ժամանակ նախարարը դիտել էր նաև դպրոցականների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ առանձնակի տպավորվել էր 9-րդ դասարանի աշակերտ, ներառական կրթության ծրագրում ընդգրկված Էդմոնդ  Հովհաննիսյանի լուսանկարներով:

Դպրոցում նախարարին պատմել էին, որ Էդմոնդի երազանքը լուսանկա իչ դառնալն է և նա շատ է ուզում պրոֆեսիոնալ ապարատ ունենալ: Նախարարը խոստացել էր օգնել այդ հարցում: Էդմոնդն ու նրա ուսուցիչները այսօր հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից։
ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ Էդմոնդը կդառնա բարձրակարգ մասնագետ և անպայման մի օր կլուսանկարի նաև նախարարին և նախարարության միջոցառումները:

Հանդիպման ավարտին նախարարն ու դպրոցականը պայմանավորվել են, որ դասարանի ավարտական միջոցառումը կնկարահանվի այդ լուսանկարչական ապարատով և Էդմոնդն առավել հաջողված լուսանկարներից կտրամադրի նաև նախարարին:

Նույն շարքից