Հասարակություն 

«Հանցավոր խմբի» գործով կալանավորած Հ1-ի աշխատակիցն ազատ է արձակվել. 168.am

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հերմինե Միքայելյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ երեկ այս գործով ևս 5 մեղադրյալ է ազատ արձակվել. նրանց թվում են Նելլի Մինասյանը, Սրբվուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները:

Նույն շարքից