Հասարակություն 

Երեխայի նկատմամբ սեռական բռնություն կատարող հոգևորականը մատնում է Քրիստոսի մարմնի սրբությունը. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսին կհանդիպի այն մարդկանց խմբին, որը մանուկ հասակում տուժել է կաթոլիկ հոգևորականների սեռական ոտնձգություններից, հայտնում է BBC-ն:

 

Հռոմի պապը հոգևորականների հանցավոր գործողությունները համեմատել է «սատանայական պատարագի» հետ. ըստ Ֆրանցիսկոսի՝ երեխայի նկատմամբ սեռական բռնություն կատարող հոգևորականը մատնում է Քրիստոսի մարմնի սրբությունը, ուստի և՝ սատանայական ծես է կատարում: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում նման հոգևորականների հանդեպ զիջող լինել:

 

Հռոմի պապն առայժմ կհանդիպի ութ մարդու, ովքեր մանկապղծության զոհ են դարձել, ինչպես նաև ամերիկացի կարդինալ Շոն Պատրիկ Օ՛Մելիին, ով նման հանցագործությունների հետաքննությամբ է զբաղվում:

Այս տարի փետրվարին ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որում Վատիկանին մեղադրել էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները համակարգված ձևով պարտակելու համար։ 

Նույն շարքից