Հայաստան Քաղաքական 

Այդ հողերը հիմա տալիս են թուրքին. Դա հիմա քո պրոբլեմն է, չէ՞, товарищ Путин. Զորի Բալայան

Գրող, հրապարակախոս, «Արցախի հերոս» Զորի Բալայանի հռչակավոր նամակը «ռուսաց թագավորին», որը գրվել է 2013 թ. հոկտեմբերին, քննարկվում էր ամիսներ շարունակ: Արձագանքեցին հազարավոր մարդիկ, հազարավոր քաղաքացիներ՝ սկսած հայկական մամուլից, հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներից, արվեստագետներից ու մտավորականներից մինչև Հայաստանի շարքային քաղաքացիներ և սփյուռքահայեր, որոնք համարեցին, որ այդ նամակը վիրավորել է իրենց ազգային արժանապատվությունը, որ դա ընդհանրապես դեմ է Հայաստանի անկախ պետականության գաղափարին և ինքնիշխանությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Զ. Բալայանը հայտարարեց, որ իր նամակն ընդհանրապես այլ կերպ է վերնագրված եղել (նամակի հայերեն տարբերակն ամբողջությամբ կարդացեք այստեղ), ինքն այնտեղ խոսել է Նախիջևանի, Գարդմանքի, Կիրովաբադի, Չարդախլուի խնդիրների մասին. «Այդ նամակում ես գրե՞լ եմ, որ Ղարաբաղը կամ Հայաստանը պիտի տանք Ռուսաստանին… Բոլորին հարցնում եմ՝ ցույց տվեք այն բառը, ես դա ասե՞լ եմ»:

Մանրամասները` տեսանյութում:

Նույն շարքից