Ինչպես ասում են՝ սերը սահմաններ չունի ու տարիք չի հարցնում: Նույնիսկ տարիքային աչքի զարնող տարբերությունը շատերին խոչընդոտ չէ ամուսնանալու համար: Հասարակական կարծիքը հաճախ քարկոծում է նման զույգերին, եւ առավել հաճախ դա վերաբերվում է հայտնիներին: Նրանց անձնական կյանքը դառնում է քննարկումների ու վիճաբանությունների առարկա, սակայն սիրիահար զույգերին դա այդքան էլ չի հետաքրքրում:
Ալ Պաչինո ու Լյուչիլա Սոլա. Տարիքային տարբերությունը՝ 39 տարի
Հայտնի ամուրի 74-ամյա Ալ Պաչինոն զարմանալի անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ հայտնելով իր հարաբերությունների մասին արգենտինյան ընկերուհի՝ դերասանուհի Լյուչիլա Սոլայի հետ: Նրա հետ Պաչինոն հանդիպում է 5 տարի ու նշում, որ առաջիկայում հնարավոր է ամուսնանա:

Քլինտ Իսթվուդ ու Քրիստինա Սանդերա. Տարիքային տարբերությունը՝ 33 տարի
Կնոջից ամուսնալուծվելուց անմիջապես հետո հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Քլինտ Իսթվուդը գտավ նոր ընկերուհի: 85-ամյա ներկայումս ապրում է իրենից 33 տարի փոքր Քրիստինա Սանդերայի հետ, ով աստղին պատկանող հյուրանոցի ադմինիստրատորն է:



