Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան կարող է բոյկոտել Սիրիայի վերաբերյալ բանակցությունները. Չավուշօղլու

analitik.am

Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է,որ Անկարան կբոյկոտի Սիրիայի վերաբերյալ բանակցությունները, եթե դրանց մասնակցի Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD):

«Ի՞նչ կարգավիճակով է PYD-ը մասնակցելու բանակցություններին։ Մի՞թե կարող է ահաբեկչական կազմակերպությունը ժողովուրդ ներկայացնել։ Բանակցությունները պետք է լինեն վարչակարգի ու ընդդիմության միջև։

Այնտեղ չպետք է լինեն ահաբեկչական կազմակերպություններ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ PYD-ը չի ստանա հրավեր։ Եթե նրան հրավիրեն ժնևյան բանակցություններին, ապա բնականաբար մենք կբոյկոտենք դրանք»։ Միջսիրիական բանակցությունները Ժնևում կմեկնարկեն հունվարի 29-ին։

Նույն շարքից