Հասարակություն 

Առաջին լեդիներ կամ ովքե՞ր են հայտնի դիկտատորների ընտրյալները

Ժամանակակից ավտորիտար առաջնորդներին կարելի է քննադատել շատ դեպքերում, բայց միայն ոչ կանանց ընտրության հարցում: Նրանց կանայք հիմնականում լինում են իրենց կողակցին հավատարիմ, նրանց ջերմ պաշտպանն ու խորհրդատուն: Չմոռանանք նաեւ, որ նրանք գրեթե միշտ աչքի են ընկնում իրենց հմայքով ու գեղեցկությամբ:

Լեդի-Սիրիա.

Այսօր Արեւմուտքի համար ատելի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը հայտնվել է քննադատության ալիքի ներքո, իսկ ժամանակին նա գովեստի էր արժանանում ժամանակակից ապրելակերպի, կրթության ու հիանալի ճաշակի համար: Իրականում՝ Ասմա ալ-Ասադը ժամանակակից մուսուլմանուհի է. Նա ծնվել ու կրթություն է ստացել Լոնդոնում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Ամուսնանալուց հետո, ամուսնու հետ 2000 թ.-ին տեղափոխվել է Սիրիա, սակայն ներկայումս բրիտանական քաղաքացուհի է:
2011թ.-ին նրա անվան շուրջ սենսացիոն սկանդալ գրանցվեց: Ամերիկյան պարբերականում տեղ գտավ նրան գովերգող հոդված, ինչի համար հեղինակը հեռացվեց աշխատանքից: Այնուհետեւ նույն լրագրողը նոր հոդված հրապարակեց՝ այս անգամ քարկոծելով Սիրիայի առաջին տիկնոջը: Սակայն տխրահռչակ լրագրողը չկարողացավ սեւ բիծ գցել նրա վրա ու ուղղակի դարձավ իր կոլեգաների շրջանում ծիծաղի առարկա:4_jpg_131971386126e903317ee5d2fb8a014ba1c23de62424e86f5e85cbassad03538eb2606eedf_1401860704440050_originalasad

Նույն շարքից