Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը Թուրքիային մեղադրել է ԻՊ հետ իրականացվող նավթի ու զենքի մաքսանենգ առեւտրի համար

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալներն արդեն վաղուց նավթ են վաճառում Թուրքիային։ Նրա խոսքերով՝ ԴԱԻՇ-ի զինյալները ֆինանսավորվում են «թուրքական փողերով»։

Յաալոնը հայտարարել է. «Ինչպես գիտեք, ԴԱԻՇ-ն արդեն շատ և շատ երկար ժամանակ օգտագործում է նավթի դիմաց ստացած թուրքական փողերը։ Հուսով եմ, որ դա կդադարեցվի»։

Ավելի վաղ Թուրքիային ԴԱԻՇ-ից նավթ գնելու համար մեղադրել են Ռուսաստանը, Իրանը, Սիրիան ու Իրաքը։

Նույն շարքից